ՈւԵՖԱ-ն որոշել է թույլ չտալ «Օսասունային» մասնակցել Կոնֆերենցիաների լիգային՝ պայմանավորված խաղերի պատճառով։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի տեսուչները խորհուրդ են տվել ակումբին դադարեցնել մասնակցությունը մրցաշարին 2013/14 մրցաշրջանում պայմանավորված խաղերի պատճառով:
Այս որոշման դեմ իսպանական ակումբը բողոք է ներկայացրել, սակայն չի բավարարվել։
«Օսասունան» այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում հայտնել է իր անհամաձայնությունը որոշման հետ, ինչպես նաև հայտնել է, որ դիմելու է Սպորտային արբիտրաժային դատարան (CAS):
Հիշեցնենք, որ ակումբի դեմ գործ է հարուցվել 2013/14 մրցաշրջանում պայմանավորված խաղերի ենթադրյալ կազմակերպմամբ. ենթադրվում է, որ «Օսասունայի» այն ժամանակվա նախագահը, ակումբի երկու տնօրենները և մեկ մենեջեր տնտեսական համաձայնության են եկել «Բետիսի» հետ:
Սևիլիան ներկայացնող թիմը պետք է հաղթեր «Վալյադոլիդին» և պարտվեր հենց «Օսասունային»: Դրա համար Պամպլոնայի ակումբը «Բետիսին» վճարել է համապատասխանաբար 400.000 եվրո և 200.000 եվրո։
2022/23 մրցաշրջանում «Օսասունան» զբաղեցրել է 7-րդ տեղը Լա Լիգայում, ինչը նրանց իրավունք է տալիս մասնակցել Կոնֆերենցիաների լիգային։ Եթե ՈւԵՖԱ-ն հեռացնի ակումբին, ապա «Աթլետիկը» կմասնակցի եվրագավաթներին՝ առաջնությունում զբաղեցնելով ութերորդ տեղը։
























































