«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Բարսելոնայի» ապագան Եվրոպայի Սուպերլիգայում։ Նրա խոսքով՝ այս պահին ակումբը մտադիր չէ լքել մրցաշարը և մտադիր է «կամուրջ» դառնալ ՈւԵՖԱ-ի ու Սուպերլիգայի միջև։
«Լավ է, որ «Բարսելոնան» այստեղ է, քանի որ մենք կարող ենք յուրօրինակ կամուրջ դառնալ ՈւԵՖԱ-ի և Սուպերլիգայի միջև»,-կատալոնական ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 18-ին 12 թոփ-ակումբներ հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, որը ներառում էր «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին», «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկոն», «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»։ Այս լուրը բացասական արձագանք է առաջացրել ֆուտբոլի պաշտոնյաների ու երկրպագուների մոտ։ Արդեն 2021 թվականի ապրիլի 20-ին ակումբների մեծ մասը հայտարարեց նախագծից դուրս գալու մասին, որից հետո միայն երեք մասնակից մնաց Սուպերլիգայում։