«Վիլյառեալը» հայտարարել է Բեն Բրերետոն Դիասին ձեռք բերելու մասին: 24-ամյա հարձակվողը իսպանական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Բրերետոնը 4 տարվա պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ։
Ֆուտբոլիստը 2018 թվականից հանդես է եկել «Բլեքբերնի» կազմում և բոլոր մրցաշարերում անցկացրած 176 խաղում խփել է 47 գոլ։
Բրերետոնը ծնվել է Անգլիայում, բայց մեծահասակների կազմում հանդես է եկել Չիլիի հավաքականում և ազգային թիմի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
























































