«Բարսելոնա Բ»-ի կիսապաշտպան Ալեյշ Գարիդոն մտադիր է մնալ կատալոնական ակումբում։
«Ես շատ գոհ եմ մրցաշրջանից, առաջին թիմում իմ նորամուտից։ Հիմա եվրոպական մրցաշարերում խաղալը անհավանական բան կլինի:
Գլխավոր թիմի հետ հավաքակին մասնակցե՞լը։ Մեկ օրով հրավիրվելը մի բան է, բայց միանգամայն այլ բան է շաբաթներով լինել քո կուռքերի կողքին, հանդիպել նրանց և նրանց դեմ խաղալ մարզումների ժամանակ։
Ինչ վերաբերում է 400 միլիոն եվրոյի հրաժարագնին, ապա իմ միակ նպատակը «Բարսելոնայում» մնալն է: Այդ հրաժարագնի պատճառով որևէ ակումբ չի ցանկանում ձեռք բերել ինձ և ամեն ինչ լավ է ընթանում։ Ես բողոք չունեմ, սա մի միջոց է ապահովելու, որ ես այստեղ կմնամ առաջիկա երկու տարիներին»,- Գարիդոյի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
























































