«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, թե երբ կհաստատվի Դեկոուի՝ թիմի մարզական տնօրենի պաշտոնին նշանակումը։ Ոչ պաշտոնապես «Բարսելոնան» արդեն Դեկուին նշանակել է այն պաշտոնին, որը Խորդի Կրոյֆը զբաղեցնում էր 2021 թվականից։
«Նշանակման մասին պաշտոնապես կհայտարարենք հուլիսի կեսերին։ Նա կխաղա նույն դերը, ինչ Չիկի Բեգիրիստայնը իմ առաջին նախագահության ժամանակ»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Diario Sport-ը։
Բեգիրիստայնը ներկայումս «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրենն է, բայց 2003-2010 թվականներին զբաղեցրել է նույն պաշտոնը «Բարսելոնայում»:
























































