Անդրես Ինյեստան պաշտոնապես հրաժեշտ է տվել ճապոնական «Վիսել Կոբեին»: Բայց կիսապաշտպանը չի ցանկանում ավարտել կարիերան։
Ինյեստան ցանկանում է խաղալ առնվազն մինչև 2024 թվականը։ Այդ մասին հայտնում է Goal-ը։
Մինչ այդ խաղացողը մի քանի շաբաթ որոշել է հանգստանալ։ Դրանցի հետո նա կքննարկի Սաուդյան Արաբիայի, MLS-ի և Արգենտինայի ակումբներից ստացված առաջարկները:
«Վիսել Կոբեն» Ինյեստայի հետ առաջին անգամ նվաճել է երկու տիտղոս։ Ակումբը հասել է նաև Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
























































