«Ալ Նասրը» հետաքրքրված է «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուի ծառայություններով, հայտնում է AS-ը։
Ըստ հրապարակման՝ սաուդյան ակումբը փոխարինող է փնտրում դարպասապահ Դավիդ Օսպինային, ով վնասվածք է ստացել։
Բունուն նախորդ մրցաշրջանում «Սևիլիայի» հետ հաղթեց Եվրոպա լիգան, ինչպես նաև օգնեց Մարոկկոյի հավաքականին դուրս գալ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
32-ամյա դարպասապահն իսպանական ակումբում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 12 միլիոն եվրո:
























































