Ժոան Լապորտան նշել է «Բարսելոնայի» այն խաղացողների անունները, որոնք չեն վաճառվում։ Ակումբը չի պատրաստվում բաժանվել այս ֆուտբոլիստներից։
«Անցյալ մրցաշրջանում մեզ առաջարկեցին 100 միլիոն եվրո Դե Յոնգի համար, բայց մենք հրաժարվեցինք։
Կան առանցքային խաղացողներ, որոնք չեն վաճառվում: Մենք առաջարկներ ունեինք նաև Պեդրիի, Արաուխոյի, Քրիստենսենի և Ֆաթիի համար»,- «Բարսայի» նախագահի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
























































