Մադրիդի «Ռեալը» կարող է վարձակալել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին, հայտնում է Football Espana-ն։
Իտալական ակումբը նախատեսում է վաճառել խաղացողին, քանի որ դժգոհ է նրա խաղից։ Այսպիսով, վարձակալությունը՝ հետագայում տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությամբ, իդեալական տարբերակ է երկու կողմերի համար:
Կարիմ Բենզեմայի հեռանալուց հետո «Ռեալը» նոր հարձակվող է փնտրում։ Իսպանացիների համար այս պահին առաջնային տարբերակը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն է։
Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ իսպանական թիմը հետևում էր նաև Հարի Քեյնին և Վիկտոր Օսիմհենին։
























































