Ռոբերտ Լևանդովսկին հրաժարվել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց:
Ինչպես հայտնում է Meczyki.pl-ն, սաուդյան ակումբներից մեկը կապ է հաստատել հարձակվողի գործակալի հետ։ Ֆուտբոլիստին առաջարկվել է տարեկան 150 միլիոն եվրո աշխատավարձ։
Սակայն լեհ ֆուտբոլիստը հետաքրքրված չի եղել այս տրանսֆերով և չի բանակցել։
Լա Լիգայի վերջին մրցաշրջանում «Բարսելոնայի» հարձակվողը անցկացրել է 34 հանդիպում և դարձել 23 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու։
























































