«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը Մայամիից վերադարձել է Մադրիդ՝ նոր պայմանագիր կնքելու համար, հայտնում է Relevo-ն: Այն կգործի մինչև 2027 թվականը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին մի քանի ակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Ատլետիկոն» և Մյունխենի «Բավարիան»: Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Կաթարի և Սաուդյան Արաբիայի թիմերը։
Սպասվում է, որ այս շաբաթ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես կհայտարարի իսպանացու հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Նախորդ մրցաշրջանում Սեբալյոսը Լա Լիգայում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































