Իսպանացի կիսապաշտպան Գավին Լա Լիգայի կողմից գրանցվել է որպես «Բարսելոնայի» հիմնական կազմի խաղացող։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գավին կխաղա վեցերորդ համարի ներքո։ Նրա նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականի հունիսը՝ 1 միլիարդ եվրո հրաժարագնի կետով։
2023 թվականի սկզբին «Բարսելոնան» թույլտվություն ստացավ նոր պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ, սակայն Լա Լիգան բողոքարկում էր։ Դրանից հետո դատարանը բեկանել է որոշումը՝ մերժելով կապտանռնագույնների վերադարձի բողոքը։ Հունիսի սկզբին Վերաքննիչ դատարանը հայտարարեց, որ «Բարսելոնան» կատարել է գրանցման համար պահանջվող բոլոր ժամկետները, և բավարարեց ակումբի բողոքը:
























































