Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը կիսվել է մադրիդյան ակումբում Կառլո Անչելոտիի հետ աշխատելու ակնկալիքներով։
«Նա յուրահատուկ մարզիչ է։ Նրա ձեռքբերումներն ու նվաճած գավաթները խոսում են ինքնին: Ցանկացած ֆուտբոլային մարզիչ և ֆուտբոլիստ ձեզ կասի, թե որքան հիանալի է նա։ Նրա մեկնաբանությունները իմ մասին առանձնահատուկ էին և ազդեցին «Ռեալ» տեղափոխվելու իմ որոշման վրա։ Ես անհամբեր սպասում եմ, թե երբ կխաղամ նրա գլխավորությամբ ու ամեն ինչ կտամ նրա համար խաղադաշտում»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։
























































