«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին նվաճման է հասել Իսպանիայի հավաքականում։
Գավին 2022/2023 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչի մեկնարկային կազմում էր։ 11 մետրանոց հարվածաշարում իսպանացիները հաղթեցին խորվաթներին։ Այսպիսով, Գավին դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, որը տիտղոս նվաճեց Իսպանիայի հետ։
Խորվաթիան եզրափակիչի ուղեգիր նվաճեց Նիդերլանդների նկատմամբ լրացուցիչ ժամանակում 4-2 հաշվով հաղթանակ տանելու շնորհիվ:
























































