«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է սնվելու վերաբերյալ իր ներկայիս մոտեցման մասին։
«Հիմա ես լավ սնունդ եմ ընդունում, ակումբի բազայում ուտելը պարտադիր է դարձել։ Բոլորն ասում էին, որ ես միայն պիցցա և բուրգեր եմ ուտում։ Դա սուտ է:
Ես պիցցա ու բուրգեր ուտելու պատճառով չեմ վնասվածքներ ստացել։ Հիմա ես ունեմ սննդաբան և ճիշտ դիետա»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ հարձակվողը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023/2024 մրցաշրջանի վերջում։
























































