«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է իր ապագայի մասին:
«Ես կշարունակեմ խաղալ «Բարսայում» և հաջորդ մրցաշրջաններում։ Ես երկարաժամկետ պայմանագիր ունեմ։ Հուսով եմ, որ իմ բոլոր երազանքներն այստեղ կկատարվեն»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել անցած տարի: 26-ամյա բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:
2022/23 թթ․ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































