«Ալավեսը» դարձավ Լա Լիգայի վերջին նորեկը գալիք 2023/24 մրցաշրջանում։ Սեգունդայի փլեյ-օֆֆի եզրափակչում, որում խաղարկվեց իսպանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր, «Ալավեսը» հաղթեց «Լևանտեին»:
Առաջին խաղում ոչ-ոքիից (0-0) հետո թիմերը պատասխան խաղի հիմնական ժամանակում չկարողացան բացահայտել ուժեղագույնին:
Երկրորդ լրացուցիչ խաղակեսի ավելացված 9-րդ րոպեին «Ալավեսը», այնուամենայնիվ, կարողացավ միակ գոլը խփել այս երկխաղյա դիմակայությունում. մրցավարը VAR-ը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց, որն իրացրեց Ասյեր Վիլաբրեն։
«Ալավեսը» վերադառնում է Լա Լիգա մեկ տարի անց: 2021/22 մրցաշրջանում թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էր վերջին՝ 20-րդ տեղը։