Խոսելուն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
Մադրիդյան ակումբը «Էսպանյոլի» 33-ամյա հարձակվողին կվարձակալի մեկ մրցաշրջանով։ Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, կատալոնական ակումբը կստանա 500 հազար եվրո:
Մադրիդի «Ռեալը» իրավունք կունենա 1,5 միլիոն եվրոյով գնել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը։ Խոսելուն կկրճատի աշխատավարձը մադրիդյան թիմ տեղափոխվելու համար։
2022/23 թթ․ մրցաշրջանում Խոսելուն Լա Լիգայում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ
























































