Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է վերադառնալ Բելգիա։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա բելգիացին հնարավորություն ունի տեղափոխվել «ՌՎԴ Մոլենբեկ», որի կազմում արդեն խաղում է Էդենի կրտսեր եղբայրը՝ Կիլիանը։ Եթե նա որոշի այնտեղ կարիերա սկսել, ապա գործարքի ֆինանսական պայմանները երկրորդական կլինեն։
Անցած մրցաշրջանում թիմը Բելգիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում գրավեց առաջին տեղը և դուրս եկավ պրոլիգա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազարը մտածում է կարիերան ավարտելու մասին։
Մադրիդի «Ռեալը» հունիսի սկզբին հայտարարեց Ազարի հետ պայմանագիրը խզելու մասին։ Վինգերը «Ռեալում» հանդես էր գալիս 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































