Զինեդին Զիդանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
Ինչպես հայտնում է As-ը, Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ թիմի նախկին ֆուտբոլիստն ու մարզիչը պաշտոն զբաղեցնի ակումբում։
Նախագահը կարծում է, որ Զիդանը կարող է օգտակար լինել Մադրիդի «Ռեալին»՝ որպես խորհրդական։
Նշվում է, որ Զիդանը պահպանում է ազդեցությունը թիմում։ Նա դեր է խաղացել Էդուարդո Կամավինգայի, Օրելիեն Չուամենիի և Ջուդ Բելինգեմի տրանսֆերներում, և նրա անվան հետ է կապված նաև Ռայան Շերկիի և Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերները։
Չնայած այն հանգամանքին, որ Զիդանը ամենադրական նոտայով չհեռացավ «Ռեալից», նրա և Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները ժամանակի ընթացքում կարգավորվել են։
























































