«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին իր կարծիքն է հայտնել ակումբի և իր թիմի գլխավոր մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային քաղաքականության մասին։
— Ինչպե՞ս եք տեսնում «Բարսելոնայի» ապագան: Ակումբը խաղացողներ ձեռք չի բերում, ի տարբերություն Մադրիդի «Ռեալի», որը գնեց Ջուդ Բելինգհեմին:
— «Բարսան» տնտեսական տեսանկյունից լավագույն վիճակում չէ, բայց մենք ելքեր ենք փնտրում երիտասարդական ակադեմիայում: Մենք հիանալի թիմ ունենք։
«Ռեալը» կարող է պայմանագիր կնքել ում հետ ցանկանում է, ինձ դա չի անհանգստացնում։ Մենք մերն թիմն ունենք և պատրաստ ենք պայքարարելու` հաղթելու համար,- Գավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
























































