«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն նշել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին, ում կցանկանար տեսնել կատալոնական թիմում։
«Ռեալի» ո՞ր խաղացողին կցանկանայի տեսնել «Բարսելոնայում»: Լուկա Մոդրիչ․․. Ինձ դուր է գալիս Մարկ-Անդրե տեր Շտեգենը, բայց Տիբո Կուրտուան նույնպես հիանալի դարպասապահ է: Ի վերջո, ես կընտրեմ Մոդրիչին»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ խորվաթ կիսապաշտպանը նոր պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։
Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































