Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները հետաքրքրված են 21-ամյա հարձակվողի ծառայություններով։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 80 մլն եվրո։
Ադեյեմին Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում նա Դորտմունդը ներկայացնող թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալն» ավելի վաղ հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ պայմանագիր կնքելու մասին։
























































