«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը։ Հետո 11 մետրանոցից գոլլ բաց թողեցինք, բայց անընդհատ ճնշում էինք գործադրում մեր խաղը պարտադրելու համար։ Իտալիան, հանդես գալով հինգ պաշտպաններով, բարդացրեց այս խնդիրը։
Այո, այս գոլում իմ վաստակը կար. մենք բոլորս պետք է ավելի հաճախ հարվածենք, նույնը վերաբերում է ինձ: Ես դա արեցի, և Խոսելուն իմ հարվածը վերածեց գոլի։
Այժմ մեզ համար ամենակարևորն այս գավաթը նվաճելն է։ Մենք շատ երկար ժամանակ ենք մնացել առանց տիտղոսների, ուստի կիրակի երեկոյան մենք հիանալի հնարավորություն կունենանք իրավիճակը փոխելու համար»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: