Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը պատմել է, որ Անգլիայի իր թիմակիցները փորձել են համոզել իրեն տեղափոխվել Պրեմիեր լիգայի ակումբ։
«Անգլիայի հավաքականում բոլորը ցանկանում էին, որ ես տեղափոխվեմ Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը: Բայց ես ուզում էի դուրս գալ իմ հարմարավետության գոտուց: Ամենահեշտ տարբերակը կլիներ Անգլիա վերադառնալը։ Բայց ես ցանկանում եմ օգտվել «Ռեալում» լինելու հնարավորությունից: Սա ճիշտ քայլ է ինձ համար։ Ես ուզում էի լինել այստեղ»,- Բելինգեմի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Բելինգեմը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»: Մադրիդի «Ռեալը» 19-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 103 միլիոն եվրո, իսկ Բելինգեմը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
























































