«Ռեալում» Ջուդ Բելինգեմը հանդես կգա 5 համարի մարզաշապիկով:
Նախկինում այս համարով Մադրիդի «Ռեալում» խաղացել է Զինեդին Զիդանը։ Նախորդ մրցաշրջանում համարը պատկանում էր Խեսուս Վալյեխոյին։ Պաշտպանը փոխել է խաղային համարն ու հանդես կգա 24 համարով։
Բելինգեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Գերմանական ակումբը կստանա 103 մլն եվրո և բոնուսային վճարումներ՝ տրանսֆերային գումարի մինչև 30%-ի չափով։