Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի՝ Իտալիայի դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Մարդիկ չեն հասկանում, բայց դա պարզապես ֆուտբոլ է, դա սպորտ է: Ես միշտ ցանկանում եմ, որ Իտալիան հաղթի, երբ նրանք խաղում են այլ թիմերի հետ: Բայց երբ խաղում ենք նրանց դեմ, չկա ոչ ընտանիք, ոչ ընկերներ: Սա ամենակարևոր հանդիպումն է, որտեղ անհրաժեշտ է միայն հաղթանակ»,- Մորատայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը հայտնել է նաև, որ իր երեխաները կաջակցեն Իտալիային, իսկ կինը՝ Իսպանիային։
«Հիանալի կլինի կիսաեզրափակիչում խաղալ Իտալիայի դեմ, և միևնույն ժամանակ հեշտ չի լինի»,- ավելացրել է հարձակվողը:
Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականը կխաղա Իսպանիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 15-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
























































