«Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը մեկնաբանել է իր վերադարձը մադրիդյան ակումբ։
«Ես շնորհակալ եմ նախագահին վստահության համար: Շնորհակալ եմ ձեր բարության և ինձ թաշխարհի լավագույն ակումբի պատմությունը գրելու ևս մեկ հնարավորություն տալու համար։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում կրել այս մարզաշապիկը և ներկայացնել «Ռեալը»: Ես վերադարձա ավելի փորձառու, ցանկանում եմ կատարելագործվել։ «Ռեալի» պահանջներն ամեն օր որոշում են իմ կյանքը։ Ես դա արդեն ասել եմ ակումբում իմ առաջին օրը և հիմա էլ կկրկնեմ»,- Դիասի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
Կիսապաշտպանը վերջին երեք մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է «Միլանում»: Այս ընթացքում Դիասը անցկացրել է 124 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։























































