Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշն ասել է, որ Անսու Ֆատին ցանկանում է մնալ «Բարսելոնայում».
«Անսուն ցանկանում է մնալ Բարսելոնայում։ Վերջին երկու խաղում նա երեք գոլ է խփել։ Էլ ի՞նչ եք ուզում։ Դուք ունեք ֆենոմենալ ֆուտբոլիստ։
Նա ցանկանում է մնալ։ Համոզված եմ, որ նա աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկն է։
Մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը», — մեջբերում է Մենդեշին Diario Sport-ը: