Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը մեկնաբանել է «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին տեղեկությունը։
«Դժվար էր չհանդիպել այս խոսակցություններին: Ես ընդհանրապես ասեկոսեների սիրահար չեմ։ Իմ պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, և մենք մեծ ծրագրեր ունենք «Բավարիայում» այս երկու տարիների համար»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմիխը, իմանալով «Բարսելոնայի» և անձամբ թիմի գլխավոր մարզիչ Չավիի կողմից հետաքրքրության մասին, պատրաստ էր ճնշում գործադրել «Բավարիայի» ղեկավարության վրա՝ պահանջելով տրանսֆերը։
28-ամյա Կիմիխը, որը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից, անցած մրցաշրջանում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































