«Ինտերը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի ծառայություններով: Միլանյան ակումբը կապտանռնագույններին առաջարկել է Կեսյեին փոխանակել երկու ֆուտբոլիստի՝ պաշտպան Դենզել Դամֆրիսի և Խոակին Կորեայի հետ, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ այս տարբերակը ձեռնտու չի եղել կատալոնացիների համար: Դամֆրիսի և Կորրեայի փոխարեն «Բարսելոնան» կնախընտրեր ձեռք բերել «Ինտերի» հենակետային կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին։
2022/2023 մրցաշրջանում Կեսյեն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։
























































