Խորվաթիայի առաջնության «Կուստոշիա» ակումբի կազմում հանդես եկող պաշտպան Միքայիլ Ֆայեն կարիերան Իսպանիայի Լա լիգայի թոփ-ակումբում շարունակելու տարբերակ ունի։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է 18-ամյա տաղանդի տրանսֆերով։
Ինսայդերը պնդում է, որ կողմերը պայմանավորվել են հինգ միլիոն եվրոյի գործարքի շուրջ՝ գումարած բոնուսներ։ Ֆայեի տրանսֆերային մրցավազքում կատալոնացիներն առաջ են անցել Լոնդոնի «Չելսիից» և Դորտմունդի «Բորուսիայից»:
Ընթացիկ մրցաշրջանում սենեգալցի պաշտպանն իր ներկայիս ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































