«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է TMW-ն։
Հրատարակության համաձայն՝ ակումբը դիտարկում է կանադացու տրանսֆերը գնելու տարբերակը՝ որպես «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի այլընտրանք։ Մադրիդյան ակումբին չի գոհացնում անգլիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը (ավելի քան 100 մլն ֆունտ)։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատրաստվում է դիտել Դեյվիդի խաղը Կանադայի հավաքականի կազմում։
Հարձակվողի գործող պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Դեյվիդը «Լիլի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































