Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այս ամառ կարող է հեռանալ «Սանտյագո Բերնաբեուից»:
Լրագրող Ռամոն Ալվարեսի տեղեկություններով՝ «արքայական» ակումբի կիսապաշտպանը նոր առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից՝ մեկ մրցաշրջանի համար 100-150 միլիոն եվրո աշխատավարձով և երկու տարվա պայմանագրի երաշխիքով։
Հաղորդվում է, որ Մոդրիչը մտածում է առաջարկն ընդունելու և Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին: Ըստ աղբյուրի՝ Մոդրիչը նոր ակումբում հնարավոր է հանդես գա նախկին թիմակից Սերխիո Ռամոսի հետ միասին:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից՝ «արքայական» ակումբի հետ նվաճելով Չեմպիոնների լիգայի հինգ գավաթ և երեք ոսկե մեդալ Իսպանիայի առաջնությունում։
























































