Նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն ասել է, որ «Բարսելոնան» անհրաժեշտ ջանքեր չի գործադրել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին վերադարձնելու համար։
«Բարսելոնան» այնքան էլ շատ բան չի արել Լեոյին վերադարձնելու համար. Այո, ինչ-որ բան կար Լա լիգայի և տնտեսական իրավիճակի հետ, բայց Լեոն ճիշտ որոշում կայացրեց չսպասել մինչև վերջին վայրկյանը, ինչպես 2021 թվականին»,- ESPN-ին ասել է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվողը:
Լիոնել Մեսսին կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում, որի համասեփականատերն է անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը:
Մինչ այս Ագուերոն խոսել էր Մեսսիի հետ իր նամակագրության մասին։ «Ես խոսեցի Մեսսիի հետ, նրան հաղորդագրություն ուղարկեցի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի սքրինշոթով և ասացի. «Քո թիմը հետ է մնում: Դուք պետք է բարձրանաք ութերորդ կամ իններորդ տեղ»:
Մեսսին ծիծաղեց և ասաց. «Մենք պետք է հասնենք փլեյ-օֆֆ»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: