Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ հետաքրքրված են եղել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ծառայություններով, որը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Խոսե Լուիս Սանչեսն իր Twitter-ում, անգլիացի ֆուտբոլիստի համար Մադրիդի «Ռեալի» հետ մրցել են Պրեմիեր լիգայի ևս հինգ թիմեր։ Դրանք են՝ «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նշվում է, որ «քաղաքայինները» խաղացողին առաջարկել են երկու անգամ ավելի շատ աշխատավարձ, քան «Ռեալը», սակայն Բելինգեմի ընտրությունը կանգ է առել «Ռեալի» վրա:
Այս մրցաշրջանում 19-ամյա Բելինգեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Դորտմունդի «Բորուսիան» մրցաշրջանի վերջում Բունդեսլիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաս միավորներով, բայց լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնությունը զիջելով Մյունխենի «Բավարիային»։
























































