«Խետաֆեի» դարպասապահ Դավիդ Սորիան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները, որոնք կձակերպվեն մոտ ժամանակներս։
30-ամյա դարպասապահը Մադրիդի «Ռեալի» սան է։ Նախորդ մրցաշրջանում նա Լա Լիգայում անցկացրել է 38 հանդիպում՝ բաց թողնելով 45 գոլ և 13 անգամ անառիկ է պահել դարպասը։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:
























































