Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել՝ պատրաստվելով Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Ուելսի և Լատվիայի հետ հանդիպումներին։
Մարզումից հետո ՀՖՖ TV-ի հետ զրույցում հավաքականի նորեկ, «Նոայի» ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը կիսվել է իր տպավորություններով։
«Շատ ուրախացա, երբ իմացա, որ ընդգրկված եմ ազգային հավաքականի հայտացուցակում։ Մի քիչ հուզված էի, չէի սպասում, որ հրավեր կստանամ։ Չէի կարծում, որ ինձ նման հնարավորություն կընձեռնվի։ Ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ նման հնարավորության։ Հավաքականի տղաները շատ ուժեղ են և՛ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես։ Մի փոքր դժվար կլինի, բայց ես պատրաստ եմ ներդնել բոլոր կարողություններս»։