«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ կատալոնական ակումբը ստեղծված չէ Եվրոպա լիգայում խաղալու համար։
«Ես արդեն ասել եմ ֆուտբոլիստներին, որ մենք այլևս երբեք չպետք է խաղանք Եվրոպայի լիգայում: Ցավում եմ, բայց «Բարսելոնան» ստեղծված չէ այս մրցաշարի համար։ Այն չի մոտիվացնում ո՛չ խաղացողներին, ո՛չ երկրպագուներին։ Մենք պետք է խաղանք Չեմպիոնների լիգայում և ձգտենք հաղթել այդ մրցաշարը»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հայտնվել էր Եվրոպա լիգայում՝ Չեմպիոնների լիգայի C խմբում երրորդ տեղը զբաղեցնելու արդյունքում։ Փլեյ-օֆֆ փուլում Չավիի գլխավորած թիմը ընդհանուր 3:4 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
























































