Մարտի 3-ին` Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը, այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Տուր 1. Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան, Սեպտեմբերի 5, 17:00
Տուր 2. Հայաստան — Էստոնիա, Սեպտեմբերի 8, 20:00
Տուր 3. Հայաստան — Վրաստան, Հոկտեմբերի 8, 20:00
Տուր 4. Էստոնիա — Հայաստան, Հոկտեմբերի 11, 20:00
Տուր 5. Վրաստան — Հայաստան, Նոյեմբերի 13, 21:00
Տուր 6. Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա, Նոյեմբերի 16, 21:00
