Ֆորմուլա 1-ի Ֆերարի թիմը պատրաստվում է պայմանագիր առաջարկել Մերսեդեսի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ֆերարին պատրաստ է պայմանագիր առաջարկել Լյուիսին մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը՝ 50 մլն դոլար աշխատավարձով։
Նշվում է, որ ավտոարշավորդն այս հարցում բանակցություններ է վարում թիմի նախագահ Ջոն Էլկանի հետ։
Բրիտանացին հանդես է գալիս Մերսեդեսի թիմում 2013 թվականից։ Նա Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն է։