Մայիսի 19-21-ը Երևանում կայացել է Հայաստանի բադմինթոնի պատանեկան առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի և Սպիտակի մինչև 19 տարեկան ուժեղագույն բադմինթոնիստները։
Առաջնությունում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Տղաների մենախաղեր
1. Հարությունյան Մանվել
2. Հակոբյան Արտյոմ
3. Հովհաննիսյան Արտյոմ

Աղջիկների մենախաղեր
1. Սմբատյան Լուսինե
2. Սահակյան Անի
3. Ստեփանյան Ռիտա 
Տղաների զուգախաղեր
1. Հարությունյան Մանվել/Հայրապետյան Վահե
2. Հովհաննիսյան Արտյոմ/Հակոբյան Արտյոմ
3. Փարսյան Համլետ/Հովհաննիսյան Սարգիս

Աղջիկների զուգախաղեր
1. Սմբաթյան Լուսինե/Սահակյան Անի
2. Ստեփանյան Ռիտա/Հակոբյան Էլեն
3. Կիչատյան Անի/Պանգրատյան Եվա

Նշենք, որ մրցանակակիրների շարքում են նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի խաղացողները, որոնք շուտով կմասնակցեն մայիսի 25-27-ը լեհական Բյալիստոկում կայանալիք Լեհաստանի Մ17 տարեկանների միջազգային մրցաշարին։
Վերջինս կարևոր վարկանիշային միավորներ կտա խաղացողներին օգոստոսին կայանալիք Եվրոպայի Մ17 տարեկանների թիմային և անհատական առաջնություններին ընդառաջ։
























































