Մայիսի 19-21-ը նախատեսված Էմիլիա-Ռոմանիայի Գրան Պրին չի կայանա, հայտնում է Ֆորմուլա 1-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարի կազմակերպիչները որոշել են չեղարկել մրցարշավային Գրան Պրին՝ տարածաշրջանում լայնածավալ ջրհեղեղի պատճառով։
«Մեծ ողբերգություն է տեսնել, թե ինչ եղավ տարածաշրջանի հետ, այն քաղաքի և տարածաշրջանի հետ, որտեղ ես մեծացել եմ: Իմ մտքերն ու աղոթքները ջրհեղեղից տուժածների, ընտանիքների և տուժած համայնքների հետ են»,- ասել է Ֆորմուլա 1-ի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին։
Դոմենիկալին հավելել է, որ Գրան Պրիի չեղարկումը պայմանավորված է անվտանգությունն ապահովելու և տարածաշրջանի իշխանությունների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չստեղծելու ցանկությամբ։
























































