Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին, որը ներկայումս գլխավորում է «Վուլվերհեմփթոնը», խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի մասին, որը մրցաշրջանի ավարտից հետո կլքի կատալոնական ակումբը։
«Բուսկետսը յուրահատուկ խաղացող է։ Խաղադաշտում նա ինտելեկտի առումով միջինից շատ բարձր խաղացող է: Ինձ համար նա իսպանական ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպանն է»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում El Larguero-ն։
Բուսկետսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը, սպասվում է, որ խաղացողը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
























































