Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն արձագանքել է Սերխիո Բուսկետսի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերին։
2022/23 մրցաշրջանի ավարտին կիսապաշտպանը կհեռանա կատալոնական ակումբից։
«Լավագույն կիսապաշտպաններից մեկը, որի դեմ երբևէ խաղացել եմ։ Շատ հաճելի էր»,- գրել է Մոդրիչը սոցցանցերում։
34-ամյա Բուսկետսը «Բարսելոնայի» սան է, առաջին թիմում իր նորամուտը նշել է 2008 թվականին։
























































