«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է մրցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի տրանսֆերի համար, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ պատրաստ են 60 միլիոն եվրո առաջարկել խաղացողի համար, ով դարձել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն պաշտպաններից մեկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիմ Մին Ջեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անձնական պայմանագրի շուրջ:
Հաղորդվում է, որ Կիմ Մին Ջեին «Քաղաքաբնակները» դիտարկում են որպես Այմերիկ Լապորտի փոխարինող, ով ամռանը կարող է հեռանալ ակումբից։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո:
























































