Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Անդրեյ Եշչենկոն գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: 36-ամյա ֆուտբոլիստը կրնկով կատարած գեղեցիկ հարվածով գրավել է Արտյոմ Ռեբրովի պաշտպանած դարպասը:
Մարզման ընթացքում խփված այս գնդակը համացանցում ստացել է Ibra Style անվանումը, քանի որ սովորաբար նման գոլերի հեղինակ է դառնում Զլատան Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի այս մրցաշրջանում «Սպարտակը» վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: