Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք առաջին խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով։
«Եթե խաղում ես մի թիմի դեմ, որը կարող է երեք կամ չորս գոլ խփել մեկ խաղում, պետք է լավ պաշտպանվել:
Գվարդիոլայի թիմն ունի իր ոճը, նրանք գիտեն, թե ինչպես պետք է ընթանա խաղը։ Անկախ այն թիմերից, որոնք նա մարզել է, նա միշտ ցանկանում է տիրել գնդակին և միշտ ձգտում է կատարելագործվել:
Օրինակ՝ նոր խաղացողների հետ պայմանագիր կնքելը, ինչպիսին Հոլանդն է, ով այս մրցաշրջանում ունի 51 գոլ: Ամեն ինչ լավ է ընթանում, բայց մենք գիտենք, որ հանդիպում ենք շատ ուժեղ թիմի հետ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։























































