Իտալիայի հավաքականի և «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին հաջորդ ամռանը կարող է դառնալ Լոնդոնի «Արսենալի» խաղացող, հայտնում է Calciomercato-ն:
Ըստ աղբյուրի, լոնդոնցիները տեսնում են Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հավանական փոխարինող իտալացի ֆուտբոլիստին, քանի որ գաբոնցին կարող է լքել լոնդոնյան ակումբը արդեն այս ամառ:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բերարդին անցկացրել է 19 հանդիպում, որում նա աչքի է ընկել 9 գոլով և կատարել 5 գոլային փոպխանցում: