Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին «Լանսին» անվանել է այն թիմը, որը լավագույն ֆուտբոլն է ցուցադրում Ֆրանսիայի առաջնությունում։
«Լանսը» խաղում է Լիգա 1-ում լավագույն ֆուտբոլը: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Այս տղաները մեծ հարգանք են վաստակել գոնե կազմը ուժեղացնելու հարցում իրենց կատարած աշխատանքի համար։ Նրանք փնտրում էին խաղացողների, ովքեր կարող էին ճիշտ հարմարվել իրենց համակարգին: Եվ հիմա այս թիմի գլխավոր աստղը ողջ թիմն է։
Անհավանական է, երբ տեսնում ես, թե ինչպես է թիմը գնում առաջ՝ միասին պայքարելով՝ անկախ մեկնարկային կազմից: Իսկապես դժվար է խաղալ նման թիմի դեմ:
Նայեք այս թիմի ֆուտբոլին, այն աչք է գոհացնում։ Եվ, կրկին, վերադառնալով նոր խաղացողների համալրմանը: Վերցրեք գոնե Օպենդային: Լուան ճնշում է գործադրում, գոլեր է խփում, փոխանցում է կատարում: Ինչ-որ պահի ես զարմացա, թե ինչու մարզիչը չօգտագործեց նրան, երբ նա «Լանսի» լավագույն ռմբարկուն էր: Հիմա կարծում եմ, որ նրա խաղը մի փոքր ավելի հասունացել է, հատկապես, երբ նա խաղում է առանց գնդակի։ Այժմ նա ավելի օգտակար խաղացող է դարձել այս թիմի համար, ուստի բավական հաճախ է խաղում։ Գոլերը, իհարկե, օգնում են հարմարվել»,- Անրիի խոսքերն է մեջբերում RMC Sports-ը:
«Լանսը» 32 տուրից հետո երրորդն է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում:
























































